Ինչ է թոքաբորբը, ինչպես հայտնաբերել և բուժել

cover

Թոքաբորբը բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, (բրոնխիոլները, ալվեոլյար ուղիները) գերազանցապես ախտահարելով ալվեոլները նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա, ինչպես նաև ինտերարիցիալ հյուսվածք: Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը , որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է "Պնևմոնիտ":

Չնայած վերջին տարիներին թոքաբորբի ախտորոշման և բուժման մեջ հասած հաջողություններին ներկայումս թոքաբորբը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություններից է: Տարիներին զուգահեռ աճում են թոքաբորբով հիվանդացությունը և մահացությունը: Թոքաբորբերը գտնվում են ընհանուր մահացության զանգվածի 5-րդ տեղում: Հիվանդացածների 30%-ը կազմում է 60-նն անց անձիք, որոնց մոտ մահացությունը կազմում է 10-33 % ,իսկ 5տարեկանից փոքր երեխաների մոտ` 25%:Խիստ բարձր է ներհիվանդանոցային` ատիպիկ և ասպիրացիոն թոքաբորբերից առաջացած մահացությունը (միջինը 50%): Մահացության ամենահաճախակի պատճառն են արտահիվանդանոցային թոքաբորբերը` վարակային հիվանդություններից, հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններով ալկահալիզմով տառապող առաջնային և երկրորդային իմունոդեֆիցիտով: Թոքաբորբերի 20 %-ը պահանջում է հոսպիտալիզացիա:

Դասակարգում
Երկար ժամանակ հայրենական բժշկության մեջ ընվունված էր թոքաբորբերի բաժանումը գերազանցապես ըստ կլինիկո- ձևաբանական բնութագրի երկու ձևերի` կռուպոզ (բլթային) և օջախային ( բրոնխո թոքաբորբը կամ բլթիկային, սեգմենտար), որոնք խիստ տարբերվում են թոքի հյուսվածքի ձևաբանական փոփոխություններով ախտածագումով, կլինիկական նշաններով և կանխատեսումով: Սակայն ստացված տվյալների հիման վրա ապացուցված է,որ այդպիսի բաժանումը քիչ ինֆորմատիվ է պատճառաբանական բուժման տեսանկյունից, որովհետև կախված հարուցիչից ( գրամբացասական միկրոֆլորա, լեգիոնելա, միկոպլազմա, անաէրոբ և այլն)կլինիկական պատկերը և ելքը կտրուկ տարբերվում են իրարից: Ըստ ժամանակակից պատկերացումների դասակարգման հիմքում դրված է պատճառաբանական գործոնը: Սակայն հարուցիչի հայտնաբերել մոտակա 4-10 օրը լինում է անհնարին, բայց այնուամենայնիվ նշանակվում է ադեկվատ պատճառաբանական բուժում ըստ կլինիկական և ռենտգենաբանական տվյալների: Այդ պատճառով ներկա ժամանակ լայն ճանաչում է ստացել դասակարգումը, 1995թ առաջարկված Եվրոպական և Ամերիկյան թոքաբանների միության կողմից:

 Համաձայն այս դասակարգման տարբերում ենք թոքաբորբի 4 հիմնական ձևեր`
- Առաջնային կամ արտահիվանդանոցային
- Երկրորդային կամ ներհիվանդանոցային( հոսպիտալային, նոզոկոմիալ) և ասպիրացիոն, որոնք զարգանում ենհիվանդանոց ընդունվելուց 2-3 օր անց: Սրանց հարուցիչները հիմնականում գրամ- բացասական մանրէներն են:
- Ատիպիկ թոքաբորբեր, պայմանավորված ներբջջային հարուցիչներով ( միկոպլազմա, լեգիոնելա, խլամիդիա և այլն):
- Իմունոդեֆիցիտային թոքաբորբեր

Կլինիկոռենտգենաբանական տվյալների մեկնաբանության ժամանակ պետք է հաշվի առնելհիվանդության կլինիկաձևաբանական տարբերակը` օջախային կամ կռուպոզ թոքաբորբ, որոնք տարբերվում են կլինիկական արտահայտություններով, պատճառների և ախտածագումի: "Բլթային" և "կռուպոզ" թոքաբորբեր արտահայտությունները հոմանիշներ չեն, քանի որ ամբողջ բլթի ախտահարումը ( պլևրոպնևմոնիա) կարող է լինել ձուլվող (բրոնխոպնևմոնիա ) կամ օջախային: Մյուս կողմից կռուպոզ թոքաբորբը կարող է ունենալ աբորտիվ ընթացք կամ ախտահարել ամբողջ բլթի մի քանի բլթակները: Այսպիսով, այս բաժանումը կրում է զուտ տոպոգրաֆիկ բնույթ , որտեղ հաշվի առնված չէ հիվանդության հարուցիչը , նրա ախտածագումը, կլինիկան:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Doctors.am կայքում։

© 2019, YerevanPress.com