Հայաստանում համավարակը մինչ այս պահը վերահսկվում է բարձր մակարդակով. Արման Բաբաջանյան

cover

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է.

Քիչ առաջ խոսում էի ԱՄՆ-ում բնակվող ընկերոջս հետ, ում կինը մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է, որպես COVID-19 վարակակիր, և ում չնայած իր չափազանց թույլ առողջական վիճակին ընդամենը երկու ժամ հիվանդանոցում պահելուց հետո ուղարկել են տուն։

Ամերիկյան առողջապահական համակարգը, երկրի կառավարումն առհասարակ, համավարակի այս ընթացքում աղետալի իրավիճակում է։

Կինն այս պահին իրեն լավ է զգում, բայց ընկերս, երեխաները բոլորը մի հարկի տակ են։ Պարզվում է՝ ԱՄՆ-ում առհասարակ կոնտակտավորներ հասկացողություն չկա։ Այն ինչ ընդհանուր առմամբ ես լսեցի և տեսա իմ հեռախոսային տեսակապի միջոցով խոսակցության ժամանակ, ինձ համար բացահայտեց մի ակներև ճշմարտություն՝ Հայաստանում համավարակը մինչ այս պահը վերահսկվում է բարձր մակարդակով։ Հուսամ դրա արդյունքները շատ մոտ ապագայում զգացնել կտան։

Կարծում եմ արժանին պետք է մատուցել ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մայրապետներին, բուժքույրերին, բժիշկներին, համակարգողներին և ծանր որոշումներ պաշտոնյաներին

© 2019, YerevanPress.com