Արսեն Թորոսյանը հրապարակել է, թե ինչպես են թեստավորում կորոնավիրուսի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

cover

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.

‼️ Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

✅ Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

✅ Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը

© 2019, YerevanPress.com