Media.am-ը բացահայտել է 168 կոչվող լրատվամիջոցի կեղծ լուրերը Տաթևիկ Ռևազյանի և քաղաքավիացիայի մասին

cover

Media․am-ը գրել է․
 

Ապրիլի 3-ին «168 ժամ» թերթը գրեց, թե «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին»։ Լուրը լայնորեն տարածվեց մամուլում, չնայած որ «168 ժամ»-ի հեղինակը արդեն հոդվածի երկրորդ պարբերության մեջ ինքն իրեն հերքել էր։

Պնդումն ու հերքումը՝ մեկ տեղում

«168 ժամ»-ի հոդվածի պնդումը երկու հակասական կետ ուներ։ Նախ, գոյություն չունի «Միջազգային ավիացիոն կազմակերպություն» անվանմամբ կառույց։ Երկրորդ, հնարավոր չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին «զրկել լիցենզիայից»։ Ինչպես ձևակերպեց ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ դա նույնն է ինչ ասեն «ԵԽԽՎ-ը որոշել է ցրել Ազգային Ժողովը»։

Արդեն հոդվածի հաջորդ պարբերության մեջ «168 ժամի» լրագրողը հակասեց ինքն իրեն․ «Մեր աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են ստացվել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից»։

Թերթը նաև հավելեց՝ 2015-ին եվրոպական գործընկերները գերազանց էին գնահատել ՔԱԿ աշխատանքը։

Հակասական այս պնդումների շարքում հնարավոր չէր հասկանալ՝ թե ինչ է վերջիվերջո պատահել ՔԱԿ-ում։ Չնայած դրան, հոդվածը լայն տարածվեց մամուլում՝ այն վերատպեցին news.am-ըtert.am-ը, «Երկիր մեդիան» և այլն։

Սոցցանցերում թեման հատկապես գրավեց ծայրահեղ պահպանողական խմբերին։ Օրինակ, ՀՀ Ոստիկանապետի նախկին խորհրդական, «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը միայն ապրիլի 3-ից 4-ը 9 ֆեյսբուքյան գրառում ու լայվ արեց Ռևազյանի մասին։ ՔԱԿ ղեկավարը Մալյանի գրառումներում դարձավ «տոմսավաճառ անհայրենիք» և «տհաս», որը «հենց մի քիչ նեղ վիճակ ա լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա»։ Ռևազյանի 8 ամսական հղի է և Դանիայում է բնակվում նրա ընտանիքը։

Լուրը մեկնաբանեցին նաև ֆեյսբուքյան իրական ու ծպտված օգտատերերը, որոնց  գրառումները տարածեցին իրական լրատվամիջոցները։ «Vahram Petrosyan (Մոդերատոր Մոդերա)»  անունով հանդես եկող հաշվետիրոջ գրառումը նույնությամբ վերատպեցին Yerevan.Today-ըHayeli.am-ըAnalitik.am-ը: Միայն այս ֆեյսբուքյան հաշիվը  տարբեր անվանումների տակ 300-ից ավել հրապարակում ունի blognews.am կայքում։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Media․am կայքում։

© 2019, YerevanPress.com