Նիկոլ Փաշինյանը մեզ դավաճանեց. ժողովուրդ ջան, այս փսլնկոտներին երես մի տվեք. Անասնապահ Մանուելը վիրավորում է վարչապետին

cover

Մանուել Մանուկյանը, որը հայտնի է գրեթե բոլոր ցույցերին ներկա գտնվելով, ինչպես օրինակ ժամանակին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի աջակիցն էր, իսկ Սեյրան Օհանյանը այժմ Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրվում է Մարտի 1-ի քրեական գործով, այնուհետև կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցեր էր անում Մառոզ Մարգո անունով հայտնի կնոջ հետ, ինչպես նաև մսավաճառների հետ էր կառավարության առաջ ցույցեր անում՝ ներկայանալով անասնապահ, վերջին ամիսներին ցույցեր է անում բանկային համակարգի դեմ՝ ներկայանալով՝ իր խոսքով ասած՝ հասարակ քաղաքացի։ Նա ժամանակին ներկայանում էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, սակայն Պաշտպանության նախարարության պաշտոնյաները հերքեցին նրա մասնակցությունը քառօրյային, ինչպես նաև քառօրյա պատերազմի մասնակիցներից եղավ հերքում, նա կարծես թե դադարեց ներկայանալ որպես պատերազմի մասնակից և սկսեց ներկայանալ անասնապահ կամ իր ասած՝ հասարակ քաղաքացի։ 
Անասնապահ Մանուելը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է մեզ։ Թե ում նկատի ունի «մեզ» ասելով, հայտնի չէ։ Այնուհետև նշել է, թե երես մի տվեք այս «փսլնկոտներին»։ Այո տառասխալը, ինչպես և վերնագրում է թողմնված, այդպես էլ կա, և դա նրա գրառումների բազմաթիվ սխալներից մեկն է միայն։ Ինչևէ, ներկայացնում ենք նրա վիրավորական գրառումը վարչապետի և իշխանությունների հասցեին՝ հետևությունները թողնելով ձեզ։

© 2019, YerevanPress.com