Հանդիպման վայրն ու պահը փոխել չի կարելի 4rd.am

cover

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հանդիպել կամ համագործակցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե նրանց ժամանակին համարել է երկիրը թալանողներ, պատասխանել է. «Հիմա տեղին չէ այդ հարցը»:

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ո՞ր հարցն է տեղին և ե՞րբ: Քաղաքականություն մտած անձը, այն էլ այնպիսին, որը հեղաշրջման հայտ է ներկայացնում, պետք է պատրաստ լինի պատասխանել ցանկացած հարցի, ցանկացած պահի և ցանկացած վայրում: 

Չգիտենք, Վանեցյանը Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպի, թե՝ ոչ, բայց Քոչարյանի հետ հաստատ կհանդիպի ու լավ էլ լեզու կգտնեն, քանի որ նույն մտածելակերպն ունեն: Նա էլ է սովոր իրեն սպասարկող լրատվամիջոցներին նստեցնի դեմը ու ժամերով մենախոսի, իբր թե հարցազրույց է տալիս: Բայց որ սպանես, ոչ վերահսկելի լրատվամիջոցի հետ կյանքում մենակ չի մնա, որովհետև այնպիսի հարց կտան, լեզուն կուլ կգնա:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com