Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

cover

Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքում գրել է.

Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։

Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։

Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել դիմակայուն:

Ինժեներների, նախագծողների, ճարտարապետների, շինարարների մեծ բանակն իր ամենօրյա նվիրված աշխատանքով բառի ամենաուղիղ իմաստով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավ,
ավելի անվտանգ, բարեկեցիկ ու գեղեցիկ։

Պատմականորեն հայ շինարարները աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:
Այսօր ևս ձեր աշխատանքի արդյունքները, լավագույնս արտացոլելով ժամանակի ոգին, փոխանցվելու են սերունդներին։

Պետք է փաստել, որ մեր երկրում օր օրի աճող շինարարության պայմաններում մենք կարիք ունենք ոլորտի համալրման և որակյալ մասնագետների ներգրավման, ուստի առանձնահատուկ հարգանքս այն շինարարներին, որոնք այս տարի արտագնա աշխատանքի փոխարեն մասնակցում են երկրի շենացման գործին, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք որոշել են մասնագիտանալ շինարարության հետաքրքիր ոլորտում:

Կրկին շնորհավորում եմ շինարարական ոլորտի բոլոր մասնագետներին, մաղթում քաջառողջություն, մասնագիտական նոր հաղթանակներ և բարօրություն։

Միասին #գյուղառգյուղ#քաղաքառքաղաք շենացնելու ենք:

© 2019, YerevanPress.com