2 հոգու ձայնը չենք լսում 4rd.am

cover

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջել են իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» աշխատանքը խոչընդոտելու միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել նրան:

«Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

«ՉԻ». Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը», Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի Մամուլի ակումբը և... և վերջ: 

Այստեղ պետք է շարունակություն լիներ, բայց բացակայում են լրատվական դաշտի, խոսքի ազատության հարցերով իբր զբաղվող երկու ամենաշատ աղմկող և ակտիվ կազմակերպությունները՝ «Մեդիա պաշտպան» կոչվող կազմակերպությունը, որի ղեկավարը ԱՄՆ-ում բնակվող Աղասի Ենոքյանն է և Հայաստանի ժուռնալիստների միությունը, որի ղեկավարն է Սաթիկ Սեյրանյանը:
 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com