Վալերիյ Օսիպյանի ամոթանքը Վլ. Գասպարյանին տեղին էր 4rd.am

cover

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է ՀՀ մեկ այլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությանը, որ «Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին»:

Օսիպյանն ի պատասխան Վ. Գասպարյանի այս արտահայտության, ասել է. «Հարիր չեմ համարում լինելով գեներալ՝ արձագանքել մեկ այլ գեներալի, հատկապես, որ արձագանքը կարող է լինել բավականին անհամաչափ։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես գործել եմ բացառապես օրենքի և ինձ՝ որպես ոստիկանության պետի տրված լիազորությունների շրջանակներում։ Վստահ եմ՝ ժամանակն ու իրողությունները արդեն իսկ ցույց են տվել և դեռ ցույց կտան, որ ժամանակներում է այս կամ այն պաշտոնյան եղել կոմպլեքսավորված»:

«ՉԻ». Երբ Վլադիմիր Գասպարյանը կվադրոցիկլը քշեց լրագրողների վրա, մենք չզարմացանք: Դա լրիվ իր էությանը համապատասխան վարքագիծ էր: Երբ Վլադիմիր Գասպարյանը հայհոյեց և սպառնաց լրագրողներին, նորից չզարմացանք, քանի որ այդ մարդը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման արարքով:

Իսկ որ Վլադիմիր Գասպարյանը քամահրանքով է խոսել իրեն փոխարինած ոստիկանապետերի մասին, ահա դա զարմացրեց: Որովհետև մարդ ինչքան էլ իրեն գժավարի պահի, ֆիքստուլություններ անի, դերասանական հմտություններով աչքի ընկնի, մի սահման կա, որ չեն անցնում: Դա կորպորատիվ էթիկայի սահմանն է: 

Իսկ գեներալի ուսադիրներ ունեցող Վ. Գասպարյանն այդ սահմանն անցել է: Մանավանդ ուժային կառույցներում էթիկայի այդ կանոնը անշեղորեն պետք է գործի: Այսինքն՝ գործընկերների մասին, թեկուզ՝ նախկին, նման ոճի արտահայտությունները խոսում են բացառապես խոսողի՝ էթիկական ցածր կուլտուրայի մասին: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com