Բոլոր շեկ մազերով և հաստ շուրթերով ֆեյքերը Վանեցյանի կողմից են 4rd.am

cover

Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Խուճապը ռեժիմի մեջ է: ԿԲ դիմաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների հետ հանդիպելուց հետո Փաշինյանի ռեժիմը ՊՈԱԿ-ի ֆեյքերին ֆաս հրաման տվեց: Հիմա էս ֆեյքապահներն իրենց կոտորելով ֆեյսբուքի բոլոր հնարավորություններով հարձակվել են «Հայրենիք»-ի վրա: Խղճուկներ, ինչի՞ եք թաքնվում: Ֆեյքերի կառավարություն...»:

«ՉԻ». Չգիտենք՝ վերջում նախկին իշխանությունները պատժվելու են իրենց հանցագործությունների համար, թե՝ ոչ: Դատախազությունը, ՀՔԾ-ն և մյուս իրավապահ մարմիններն առանձնապես չեն շտապում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, բայց գոնե ԲՈԿ-ը ուշադրություն դարձնի նրանց գործունեությանը և բացահայտի, որ սեփական քաղաքական հռետորաբանության փոխարեն զբաղված են պլագիատով:

Փոխանակ նստեն և մտածեն, թե ինչ բառերով քննադատեն գործող իշխանությանը, հեշտ տարբերակ են գտել. թերթում են իրենց ժամանակների ընդդիմության լիդերների ելույթները, քոփի փեստ են անում՝ փոխելով միայն անունները:

Բաբայանը ինքը ֆեյքերի կառավարության սպասավոր էր, և դա ակնհայտ դարձավ 2018 թվականի գարնանը, երբ իբր հաղթանակ տարած քաղաքական ուժի համար անգամ 1000 մարդ դուրս չեկավ փողոց: Մինչդեռ ինքը և ընկերներն այդ օրերին բուռն գործունեություն էին ծավալում ֆեյսբուքում՝ համոզելով, որ իրենք մեծամասնություն են:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com