«Լուսավոր Հայաստան»-ի 10-տոկոսանոց պոպուլիզմը. Որ դեպքում նրանց առաջարկը իմաստ կունենար. «Ժամանակ»

cover

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ՝ առաջարկելով սահմանամերձ դպրոցների ուսուցիչների աշխատավարձից եկամտահարկը գանձել 10 տոկոսի չափով: Ներկայումս Հայաստանում գործում է եկամտահարկի միասնական դրույքաչափ 20 տոկոսի չափով, և սահմանամերձ բնակավայրերի ուսուցիչները ստանում են լրավճարներ:

ԼՀԿ-ի առաջարկը իմաստ կունենար, եթե որոշ երկրների օրինակով առաջարկվեր եկամտահարկ չգանձել նվազագույն աշխատավարձ ստացողներից, որովհետև ինչ տրամաբանությամբ է մարդը պետական հարկ վճարում, եթե նրա աշխատավարձը չի բավարարում նույնիսկ կիսաքաղց գոյությունը քարշ տալուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2019, YerevanPress.com