Գևորգ Պետրոսյանի երազը. Բարգավաճ Համբալների միություն 4rd.am

cover

Ինքը նոր կուսակցություն է բացել. ԲՀՄ՝ Բարգավաճ Համբալների միություն: «Կոնգրես» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումարն է հրավիրել:

«Սիրելի համբալակիցներ: Ժամն է եկել միավորվելու: Դրա համար ես դուրս եկա իմ հայր-կուսակցությունից: Մտածեցի, ինչքան կուսակցությունները շատ ըլեն, էնքան հզոր դաշինք կըլնի: Ծափեր»:

Հյուրանոցի աշխատակիցները բուռն ծափահարում են ու վանկարկում. «Համբա´լ, համբա´լ»:

«Ու թող հանկարծ մեկը չշշկռվի, մեզ անուն կպցնի»,- շարունակում է ինքը,- «հայ ազգը հարատևում է համբալների շնորհիվ: Համբալը չարքաշ, տաժանակիր աշխատանքով ընտանիք, ազգ պահողն է: Հարգելիներս, մեզ ողջույնի խոսք է հղել ՀՀ Առաջին Առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Այժմ կընթերցեմ նրա նամակը»:

Ակնոցները դնում է, թուղթը վերցնում ու կարդում. «Հառգելի համբալներ: Ուրախ եմ ձեզ ոխչունել: Այսոր նիկոլական բռնապետութույնը փորցում է յերկիրը տանել դեպի կործանում: Յերկրում տիռում է անարթարությություն, իռականացվում են քախաքական հետադդումներ: Մարթու տառռական իրավունքները ոտնահարվում են: Երիտասարթությունը հուսախափ է: Յես՝ որպես Ղարաբաղը ազատագրած հերոս, պատրաստ եմ օքնել ձեզ, աջարակից լինել ձեր պայքարին: Եվ ուրեմն՝ պայքար, պայքար, մինչյեվ վերչ»: 

«Բռավո, բռավո»,- բացականչում են հյուրանոցի բաժնետերերն ու Քոչարյանի ընտանիքի այլ անդամներ:

«Շնորհակալություն, մենք արժանապատվություն և պատիվ ունեցող մարդիկ ենք, և այս իշխանությունների դեմ պետք է ղազակրաց արշավանք սկսենք: Այժմ խոսք ունի ասելու ԲՀԿ Առաջնորդի տեղապահ Նաիրա Զոհրաբյանը»,- հայտարարում է ինքը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

© 2019, YerevanPress.com