Սյունիքի մարզի Որոտան համայնքի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետում հերթական միջադեպն է երեկ գրանցվել։ Հայ սահմանապահ զորքերին հաց մատակարարող հայկական մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են, որի մեջ եղել են նաև Որոտանի բնակիչներ։
ArmDaily.am-ի տեղեկություններով ադրբեջանցիները բնակիչներից հետաքրքրվել են, թե ուր են գնում և ինչու համար, վատ են խոսել, գոռացել են ու ագրեսիվ վարք են դրսևորել։
Այսօր այդ մեքենան արդեն նույն ճանապարհն անցել է ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։
Րոպեներ առաջ մեր աղբյուրը տեղեկացրեց մեզ, որ ադրբեջանցիները Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետում հերթական հայկական մարդատար մեքենան են կանգնեցրել՝ միկրոավտոբուս, որն ուղևորներ է փոխադրել։ Այդ մեքենան քիչ առաջ են բաց թողել՝ մեքենայում եղել են մոտ 25 տասնյակ ուղևորներ։ Այս պահին մենք փորձում ենք մանրամասներ իմանալ։
ArmDaily.am