Սոցցանցեր

Էստեղ են ասել` գեղիցը մարդ չկա, ինչ ուզի` կասի

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.

Ընկեր Իշխան Սաղաթելյանն ասում է («Ազատություն»)` 90 թվին երբ դաշնակցությունը եկավ Հայաստան, մինչեւ 94 թվականը միշտ Արցախում էր, ու քաղաքականությունը երկրորդական էր դաշնակցության համար։

Էստեղ են ասել` գեղիցը մարդ չկա, ինչ ուզի` կասի։

Բա էդ ովքե՞ր էին պատերազմի տարիներին Երեւանի կենտրոնում «հզոր» հանրահավաքներ անում ընդդեմ պատերազմող եւ ՀԱՂԹՈՂ իշխանության, ընկեր–պարոն Սաղաթելյան Իշխան։ Ու երեւի Արցախում կռվելու համար էին ստեղծվել «Դրո» կառույցն ու էն մյուս ահաբեկչական խումբը, չէ՞, ընկեր Իշխան։

Համ էլ` մի հարց. էդ ինչի՞ 90 թվականին եկաք։ Բա 88–ին գայիք, ոչ թե արտասահմաններից շաբաթական մի շրջաբերական «երկնեիք»` ընդդեմ անկախության, իսկ անկախությունից հետո լցվեիք Հայաստան ու ամենանողկալի մեթոդներով պայքարեիք Անկախ Հայաստանի առաջին իշխանության դեմ։

Չնայած… երեւի ընկեր Իշխանն էդ թվերին դեռ հոկտեմբերիկ է եղել, չի հիշում, ընկեր Հրանտն էլ, դե, ոնց ուզել` էդպես էլ պատմել է «Անկախ ըլլալով դեմ ենք անկախությանը» ազգային–ազատագրական հեքիաթը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version