Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին եւ պատասխանատուներին։

Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձեւաչափը, սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կկազմակերպի, կլինեն հյուրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի եւ վիրավորների հարազատներ եւ այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կծավալեն։ Իսկ սեպտեմբերի 21-ին ծրագիր ունե՞ն։

«Չունենք, զգայուն թեմա է, գիտենք, որ Նիկոլը որդեկորույս մայրերի է բերելու հրապարակ, առաջին շարքերում տեղեր են հատկացնելու, ուստի հարգելով նրանց՝ որեւէ խափանող ծրագիր չենք իրականացնելու»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version