Connect with us

Քաղաքականություն

Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելիս Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին և ի շարս այլ հարցերի՝ անդրադարձել Հայաստանի հետ հարաբերությունների հարցին։

Ինչպես հաղորդում է թուրքական պետական Anadolu գործակալությունը, լրագրողը նշել է, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե թույլ չի տա միջանցքի բացում Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և հարց է ուղղել, թե ինչ է կարծում այդ մասին Էրդողանը։

«Այդ միջանցքի բացել-չբացելու հարցը քաղաքական հարց է։ Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա [Հայաստանի վարչապետը] Վրաստանի վարչապետի իջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դրա համար Հայաստանը պետք է դրական մոտեցում ցուցաբերի։

«Եթե Վրաստանի վարչապետն ինձ փոխանցի երկխոսության այս խնդրանքը և այնպիսի քայլ ձեռնարկի, որ այստեղ նոր գործընթաց սկսվի, ես իմ անկեղծությունը կդրսևորեմ և բանակցություններ կսկսեմ։ Երբ դիվանագիտություն սկսվի, իհարկե, այստեղ պետք է ինչ-որ բան վերցնել ու տալ։ Ես ցանկանում եմ, որ այս հարցում գերակշռեն դրական, ոչ թե բացասական մոտեցումները։ Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջանցքների բացման այդ խնդիրը կհաղթահարվի»,- ասել է Էրդողանը։

Քաղաքականություն

ՌԴ-ն մեր և Ադրբեջանի հենակետերի միջև ունեցել է հենակետ, որը հանել է. Օհանյան (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

Մեր բառապաշարից փորձում են դուրս մղել «Արցախ»-ը. հստակ գիծ է դրված՝ մոռանալ Արցախը (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

Այո, Արցախն ուրացողը դավաճան է. Արթուր Ղազինյան (Տեսանյութ)

Continue Reading
Քաղաքականություն1 hour ago

ՌԴ-ն մեր և Ադրբեջանի հենակետերի միջև ունեցել է հենակետ, որը հանել է. Օհանյան (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Մեր բառապաշարից փորձում են դուրս մղել «Արցախ»-ը. հստակ գիծ է դրված՝ մոռանալ Արցախը (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Այո, Արցախն ուրացողը դավաճան է. Արթուր Ղազինյան (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Բերեցին իշխանության գլուխ չգիտես ում, որը մեր ազգի թշնամին է. զոհվածի մայր (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 hours ago

Քայլիստ Ռուբե՛ն, Արցախի այս երկու քարտեզներին նայող նորմալ մարդը շատ լավ գիտի, թե ո՛վ է դավաճանը… Գագիկ Համբարյան

Քաղաքականություն2 hours ago

Այնքան իմպոտենտ իշխանություն եք, որ չեք կարողանում սեփական թիմին ղեկավարել. Անի Խաչատրյան (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Խնդրում եմ՝ նիստերի գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան. Թեհմինա Վարդանյան (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Էդ հանգիստը նշանակում ա պալտքով նշել Նոլ տալի․ Արփի Դավոյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 hours ago

ՔՊ-ականների մի զգալի մասը բարդութավորված, նեղացկոտ, նեղմիտ, զրո լայնախոհությամբ, ինչ-որ անձնական տրավմաներ ունեցող մարդիկ են, որոնք հեռու են քաղաքական մշակույթից

Ամենաընթերցվածները