Սոցցանցեր

ՔՊ ընտրած Կապանի 10.000-ից ավել բնակիչները, Գորիսի Շուռնուխ, Որոտան և այլ գյուղերի բնակիչները գո՞հ են իրենց ներկայից, իրենց կորսված ապագայից, իրենց անտեր կարգավիճակից

Անի Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

Ինձ հետաքրքիր ա էլի, ՔՊ ընտրած Կապանի 10.000-ից ավել բնակիչները, Գորիսի Շուռնուխ, Որոտան և այլ գյուղերի բնակիչները գո՞հ են իրենց ներկայից, իրենց կորսված ապագայից, իրենց անտեր կարգավիճակից, պարենամթերքի օրեցօր թանկացումներից, պետության կողմից անտեսված, արհամարհված վերաբերմունքից, նիկոլի վարած թրքահաճո ու թրքաբարո քաղաքականությունից։ Էլի շարունակե՞մ…

Երևանցին հա էլ տժժալու ա դիսկոներում, Բաստայի համերգներին, նրանց մեծ մասը չգիտի էլ Սյունիքի տեղը, բայց դուք, հո դուք պատերազմը ձեր մաշկի վրա զգացիք, ԱԹՍ-ների շուրջպարը ձեր գլխին տեսաք, ու նույնիսկ էդքանից հետո օր օրի ահագնացող վտանգների չափը իրոք չեք պատկերացնու՞մ, չեք պատկերացնում նաև, որ այլևս որպես պետություն չկա՞նք։

Ընտրեիք ցանկացած կուսակցության, բայց ոչ նրանց էլի ախր…

Էնպես որ, արժանի եք ձեր ընտրությանը, ում հավատացել եք, գնացեք նրանից էլ պահանջեք ձեր կյանքի անվտանգության երաշխիքները։

Ինձ ոչ գրեք, ոչ էլ հարցրեք՝ ի՞նչ ա լինելու։ Չգիտեմ՝ ինչ ա լինելու, ես ապրում եմ՝ առանց հաջորդ րոպեի վրա կյանքի երաշխիք ունենալու, ինչպես Սյունիքում ապրող ցանկացած ոք, էդքան բան։

Ամենաընթերցվածները

Exit mobile version