Քաղաքականություն

«Գունագեղ» սցենարը փոխել են․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր  մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։

Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, եւ այսօր ներկայացվելու է ավելի զուսպ եւ դասական միջոցառում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version