Հասարակություն

Կարո՞ղ էր արդյոք պարոն Խաժակյանն անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ առնվազն փորձել պարզաբանումներ ստանալ

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող շենքի տանիքում կատարվող ապօրինի շինարարությանը՝ նշելով, որ «ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք»։

Կարո՞ղ էր արդյոք պարոն Խաժակյանն անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ առնվազն փորձել պարզաբանումներ ստանալ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից։ Կարող էր։ Բայց ընտրվեց անպատասխանատու հայտարարությունների ճանապարհը։ Ինչևէ։ Պարզաբանենք՝ ինչ է տեղի ունեցել իրականում։

2020 թ․ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը նշված հասցեում գտնվող շենքի տանիքում կատարվող ապօրինի շինարարության վերաբերյալ դիմում բողոք է ստացել։ Կենտրոն ՎՇ աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված շենքի տանիքում իրականացված շինարարական աշխատանքները դադարեցվել են, ինչի մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 24.12.2020 թվականի հ.23/35-127519 գրությամբ։ Սայաթ-Նովա 5 հասցեի տանիքում տեղադրված մետաղական ձողերը ապամոնտաժվել են:

Ամանորի և Ծննդյան տոների ընթացքում շենքի տանիքում առանց քաղաքաշինական փաստաթղթերի կրկին ձեղնահարկի կառուցման աշխատանքներ են կատարվել, ինչի կապակցությամբ Կենտրոն ՎՇ աշխատակիցների կողմից 2021 թ․ հունվարի 11-ին կազմվել է վարչական իրախախտման վերաբերյալ թիվ 037086 արձանագրությունը: Միաժամանակ, ՎՇ աշխատակիցները կառուցապատում իրականացրած անձին հորդորել են միջոցներ ձեռնարկել կառուցված շինությունը ապամոնտաժելու և տանիքը նախկին տեսքի բերելու ուղղությամբ, և բանավոր ձեռք է բերվել պայմանավորվածություն ինքնակամ կառույցը կառուցապատողի կողմից քանդելու վերաբերյալ։ Պայմանավորվածությունը խախտելու դեպքում, բնականաբար, ՀՀ օրենսդրությամբ քաղաքային իշխանություններին վերապահված լիազորությունների շրջանակներում աշխատանքներ կտարվեն քանդման ուղղությումբ:

Կենտրոն վարչական շրջան

Ամենաընթերցվածները

Exit mobile version