Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ
– Պրն Փաշինյան, այնուամենայնիվ ինչո՞ւ Անկախության օրվա առթիվ կազմակերպվելիք միջոցառումներն անվանեցիք «գունագեղ»։
– Գիտե՞ք՝ ինչ ա նշանակում «գունագեղ»։ Բա որ մեկը գեղից գալիս գունավոր հեղափոխություն ա անում, չեղա՞վ գունագեղ։ Համ էլ՝ եթե սև ու սպիտակ ասեի, պիտի ասեիք՝ էլի հասարակությանը սևերի ու սպիտակների եմ բաժանում։
– Բայց առանձնապես տրամադրություն էլ չկա, Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիները մոլորվում են․․․
– Բա ես ի՞նչ մեղավոր եմ, որ ՀՀ երկու քաղաքացիներ մոլորվել են։ Թող չմոլորվեին։
– Շատերը ձեր իշխանությանն ու անձամբ Ձեզ են մեղադրում․․․
– Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ հունիսի 20-ին ՀՀ 640 հազար քաղաքացիներ մոլորվել են։ Թող չմոլորվեին։
– Լավ։ Դուք գիտեիք, որ Ձեր բարեկիրթ հարևանը վաղ թե ուշ այդ ճանապարհը փակելու է, ինչո՞ւ մինչև հիմա շրջանցիկ ճանապարհ չեք կառուցել։
– Հետաքրքիր մարդիկ եք։ Քանի դեռ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները չեն ավարտվել, ես ի՞նչ իմանամ, թե էդ ճանապարհը որտեղով ա պետք կառուցել։ Բա կարող ա GPS-ով Տաթևն էլ ա դժգույն-դժբախտ, իզուր տեղը փող ծախսե՞նք։ Գիտե՞ք՝ էդ փողով քանի հոգու կարելի ա պարգևավճար տալ։
– Ի դեպ, պարգևավճարների մասին․․․
– Դե լավ, ի՞նչ եք խորացել, խորհրդանշական գումարներ են, աներձագս ասում ա՝ Հունաստանում էդ փողով սկի կարգին զավտրակ չէինք կարա անեինք։
– Ճի՞շտ է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ հանդիպման առաջարկ եք ներկայացրել։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։