Այսօր մի տաքսիստ ատելությամբ լցված խոսում էր զոհված, հերոս տղերքի ծնողների, կանանց, երեխաների մասին։ Աչքը ընտանիքներին տված գումարների վրա էր։ Ինչքա՜ն ատելություն կար նրա մեջ։ Ինձ չէր ճանաչել։ Ես չընդհատեցի։ Ուզում էի հասկանալ ատելության սահմանը։ Ասում էր՝ գիտես, դրանք լավ են հագնվում, մայրերը, կանայք սիրուն քսվում տանից դուրս են գալիս, ժպտում են, ուրախանում։ Ու նորից շարունակում՝ գիտես մի քանիսին գիտեմ տունը ռեմոնտ են արել, նոր կահույք են գնել, վայելում են էլի իրենց տված միլիոնները։
Նրա որդիները Ֆրանսիայում են։ Ինքը աչքը դրել էր հերոս տղերքի գումարներին ու արդարացնում էր նիկոլի գունագեղը։ Ու վերջում հասցրեց ասի՝ ընկեր նիկոլը մեր նման աղքատ տղա ա ուզում ա մեզ ուրախացնի, բա սխա՞լ ա անում, իսկ էդ ծնողները մուննաթ են գալիս։ Ու ամենավերջում՝ ես գնալու եմ տղերքիս մոտ։