Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն. Նարեկ Հախնազարյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն. Նարեկ Հախնազարյան

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նոր գրառում է կատարել, որում կիսվել է երկրի ներկայի ու ապագայի մասին է իր մտորումներով, ինչպես նաև Անկախության օրվան նվիրված միջոցառմանը․

Ես լուռ եմ եղել գրեթե մեկ տարի։ Լռել եմ նոյեմբերի 9-ից հետո, լռել եմ բոլոր հետագա իրադարձությունների ժամանակ։ Լռել եմ ընտրությունների ժամանակ, քանզի անիմաստ էր որևէ բան ասել` տեսնելով, թե ինչ ընտրության արջև է կանգնած մեր ժողովուրդը, և գիտակցելով որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին։ Ես լռել եմ գրեթե մեկ տարի, որովհետև չգիտեի ինչ ասել և թե ոնց կարող եմ իմ երկրին օգտակար լինել։ Իսկ եթե չգիտես ինչ ասել, ավելի լավ է լռել: Բայց այլևս լռելու իրավունք չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ մեր ազգը, երկիրը, մշակույթը և մարդկային արժեքները արագընթաց գնում են դեպի կործանում։

Այսօր մեր երկրի անկախության 30-ամյակն է։ Դա ինձ համար ամենա Սուրբ տոներից մեկն է։ Եվ այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն։ Այդ արարողությունը, որը ասում են նվիրված է մեր հերոսների հիշատակին, իրականում այդ հիշատակը ոտնատակ է անում։ Մի՞թե մեր զոհված եղբայրները կուզենային տեսնել իրենց մտերիմների տառապանքը, որոնք անհույս և անուժ դիտելու են, թե ինչպես է իրենց ժողովրդի մի մասը անհոգ տոնում մեր երկրի անկախությունը` անտեսելով այն փաստը, որ Եռաբլուրում թաղված են տղերք, երեխաներ որոնք այդ անկախության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Մի՞թե դա նորմալ է` նշել Անկախության տոն, երբ մեր երկրի տարածքում են գտնվում թշնամու հազարավոր զորքեր, իսկ այդ նույն թշնամու ոստիկանությունը ճնշում է մեր հայրենակիցներին մեր պատմական հողի վրա։ Եվ արդյո՞ք արդար է նշել` իմանալով, որ այդ նույն թշնամին ընդամենը մի քանի օր անց նշելու է հազարավոր մեր հերոսների սպանությունը և մեր պատմական հողերի զավթումը։ Մի՞թե մենք ապրում ենք այնպիսի հարուստ և անհոգ երկրում, որ այդ հարյուրավոր միլիոններին` ծախսված այս միջոցառմանը, չէին կարող գտնել ավելի արժանի նպատակ։ Այս հարցերը իհարկե հռետորական են, և պատասխանները ակնհայտ են։ Մաղթում եմ այսօրվա համերգի մասնակիցներին և ներկաներին լավ ժամանց. համոզված եմ` նրանց համար ապագա կա… Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի ու տանջված հայրենիք։ 

Ընդմիշտ քո ծառա և հպարտ զավակ` Նարեկ Հախնազարյան

Advertisement

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները