Քաղաքականություն

Առաջին նախագահը հրավիրված է, բայց չի մասնակցի Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումներին

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է Հայաստանի անկախության 30-ամյակի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցի դրանց։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ առանց մանրամասնելու։

«Ազատությանը» առայժմ չի հաջողվել նույն հարցով տեղեկատվություն ստանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակներից։

Ամենաընթերցվածները

Exit mobile version