Տապալվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայրերը հեկեկում
Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքում գրել է.
Մի բան ասեմ՝ չխփեք) Եռաբլուրում, երբ սգացող մայրերը բարձրաձայն ողբում են, լացում են, ինչքան էլ ծանր է նայելը, էդ հույզերը հնարավոր է մի կերպ զսպել ու որպես լրագրող, աշխատել: Բայց ես տապալվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայրերը հեկեկում
էսօր մի տղամարդ որդու շիրիմի մոտ նստած, լուռ նայում էր նկարին ու շշուկով ասում՝ տղե~սսս: Ձեռքս դրեցի ուսին, ասեցի՝ պինդ մնացեք ու… էս մարդու ուսերը սկսեցին վերուվար անել, փորձում էր լացը պահել, չստացվեց, պոռթկաց((( Արա ձեր հոգուն ղուրբան, ի՞նչ անեմ, որ մի քիչ մեղմեմ ձեր վիշտը…Սա դիմանալու չիիի(((