Առողջություն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը 2020թ-ին դիսպանսեր բաժանմունքում խորհրդատվություն է տրամադրվել 3443 անձի

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը նախորդ տարվա ընթացքում կատարված լայնածավալ վերանորոգման աշխատանքներին զուգահեռ 2020 թվականին շարունակել է լիարժեքորեն իրականացնել իր հիմնական գործառույթները’ որակյալ բժշկական օգնություն տրամադրելով մեր պացիենտներին։

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ստացիոնար բաժանմունքներում իրականացվող շինարարական աշխատանքները, 2020 թվականին ստացիոնար բաժանմունքներում պացիենտների ընդունելությունը եղել է սահմանափակ. երկարատև ստացիոնար բուժման և խնամքի անհրաժեշտություն չունեցող պացիենտներին թմրաբանական օգնություն է տրամադրվել գերազանցապես արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում։

2020 թվականին դիսպանսեր բաժանմունքում խորհրդատվություն է տրամադրվել 3443 անձի։

Նախորդ տարի կենտրոնում իրականացված տոքսիկոքիմիական հետազոտությունների քանակը կազմել է 5613: Կատարվել է սթափության վիճակի 391 զննություն։

2020 թվականին կենտրոնում բուժված պացիենտների թիվը կազմել է.

հիվանդանոցային պայմաններում 578,

արտահիվանդանոցային պայմաններում 536:

2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կենտրոնում փոխարինող բուժում ստացող պացիենտների թիվը կազմել է 380:

Պացիենտներին տրամադրվող օգնությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2020 թվականին կենտրոնում ներդրվել է հոգեբանական աջակցության ծառայություն։

Սիրելի հայրենակիցներ, զերծ մնացեք հոգեներգործուն նյութեր չարաշահելուց և եղեք առողջ։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Ամենաընթերցվածները

Exit mobile version