Նկարում պատկերված է սպիտակահեր մի մարդ, ով, պայուսակն ուսին գցած, աշխատանքի է գնում։ Նա իր հետ տանում է իր ճաշը (լանչը), որպեսզի ընդմիջման ժամին ճաշի։ Ամեն ինչ շատ սովորական և նորմալ կլիներ, եթե նա Ավստրիայի նախագահ Վան Դեր Բելլենը չլիներ։
Նա գնում է առանց թիկնապահների ուղեկցության, ոչ ոք ճանապարհը չի փակում… Նա լուռ և աննկատ գնում է իր պարտքը կատարելու, անցնում է այն մարդկանց կողքով, այն քաղաքով, որտեղ բնակչության մեկ շնչին հասնող եկամտի չափը 47 188 դոլար է կազմում։