Արտաքին աշխարհ
Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ
Իրանագետ Գարիկ Միսակյանը գրել է․
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։
Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիառհրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հիթիռներով զինված ականանետները և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը։
ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200 կմ ժամ արագություն զարգացնել և ունեն 2000 կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: