Քաղաքականություն

Երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր

Շակալների խրախճանքը

«Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի, տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»֊պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը… չգիտես ինչը։

Կարելի էր նաեւ արհամարհել։ Տգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս։ Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա, թե ինչ ասել է՝ մտավորական։ Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին։

Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել֊տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես…Տաք է, շարժվում է, ապրում է 60 տարի, այդպես մետաղի ջարդոն կդառնա ու կմտնի ձուլարան, չիմանալով, որ իրեն արհամարհել են:

Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր, դժվար թե նրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում…»։

Վանո Սիրադեղյան
«Գյադաների ժամանակը»

Ամենաընթերցվածները

Exit mobile version