Սրանք մարդիկ են, ովքեր թքած ունեն, թե իրենց բարբաջանքը ոնց կանդրադառնա մարդկանց առողջության վրա. փոխնախարար
Զգացել ե՞ք, որ մի քանի հոգի կա Հայաստանում, ով չհանդիանալով տվյալ հարցի մասնագետ, ամեն անգամ իր «հեղինակավոր» կարծիքնա հայտնում` հիմնականում ստեր փչելով, գոռգոռալով, հեղուկներ ցփնելով, ֆանտաստիկ բնույթի հայտնագործություններ բացահայտելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Սրանք մարդիկ են, ովքեր թքած ունեն, թե իրենց բարբաջանքը ոնց կանդրադառնա մարդկանց առողջության վրա, կարևորը իրենք կպիառվեն, լայքեր կհավաքեն ու ԶԼՄերում հարցազրույցներ կտան: Սրանք մարդիկ են, ովքեր մտածում են իրենց շահի մասին, անձնական շահի մասին:
Սկսում եմ լուրջ մտածել նման շառլատաններին բժշկի դիպլոմներից զրկելու օրենսդրական հիմքեր ստեղծելու անհրաժեշտության մասին` ազգային անվտանգությունից ելնելով:
Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն:
Իսկ այս հոդվածը դնեմ այստեղ, որ ֆեյք բժիշկների սուտը բռնվի»,- գրել է փոխնախարարը:
Նրա՝ գրառման տակ տեղադրված հոդվածի համաձայն՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Spuntik V պատվաստանյութը հղիության ընթացքի եւ սերունդների զարգացման վրա բացասական ազդեցություն չի ունենում: