«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս իրար տանել չեն կարողանում:
Օդում կախված լուրերի համաձայն` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, հատկապես վերջին շրջանում, իր իսկ թիմակիցները սկսել են ատել:
Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է իրեն շատ գոռոզ պահել եւ բոլորին վերեւից նայել: Մեր աղբյուրը պնդում է, որ քաղաքացի Փաշինյանը հիացած է Պետրոսյանի աշխատանքով եւ ինչու ոչ, այս ամենը եւս ՔՊ-ականների մոտ մեծ խանդ է առաջացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում