Ինչ եմ գրել իմ էջում ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 24-ին՝ 44-օրյա աղետի սկսումից երկու օր առաջ
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրել է․
ՖԵՅՍԲՈՒՔը հենց նոր ինձ հիշեցրեց, թե ինչ եմ գրել իմ էջում ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան՝ 44-օրյա աղետի սկսումից երկու օր առաջ
Ես մտածում եմ, որ Բաքուն չի ուզում բանակցել, քանի որ դա կնշանակի ընդունել կամ մարսել հուլիսյան պարտությունը: Ադրբեջանը հավանաբար մի ինչ-որ հարված կփորձի հասցնել՝ հաղթահարելու հուլիսյան ստորացումը: Այս պահին պետք է թուղթ դնել սեղանին և փորձել բանակցել: Հեշտ չէ, բայց այստեղ է, որ պետք է աշխատեցնել հայկական դիվանագիտությունը, մեզ բարեկամ համարվող երկրների կապերը, ԵԱՀԿ Մինսկի խումբը: Պետք է փորձել օգտագործել հանրային դիվանագիտությունը: Բանակցությունների սառեցումը և սեղանի վրա թղթի՝ լինի սևագիր, non-paper, տեքստ, բացակայությունը մոտեցնում է նոր բախման, եթե չասենք՝ պատերազմական գործողության: