«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում սպասվում է նոր քաղաքական կուսակցությունների ստեղծում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տեղի է ունենալու արցախյան ներկա և նախորդ պատերազմի մասնակիցների հավաք, որի ընթացքում որոշում կկայացվի նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Պատերազմի վետերանները դժգոհ են գործող քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմության ներկայացուցիչների գործունեությունից, և համոզված են, որ իրենք ավելի լուրջ հաջողությունների կարող են հասնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: