«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Խաչատուրյանից (Թուխիկյան):
Բանն այն է, որ Խաչատուրյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որևէ աշխատանք չէր իրականացվում: Նշենք, որ երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ Նարինե Թուխիկյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից:
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ պատերազմի ավարտից հետո էլ Թուխիկյանը եղել է այն անձանցից ,որ իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուխիկյանի կատարած աշխատանքից նախարարությունում դժգոհություն է առաջացել նաև նոր նախարարի նշականումից հետո, ինչի համար էլ նրան ազատել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ որոշելով գործադիրում իր աշխատանքն իրականացնել: Նշենք, որ Թուխիկյանը նաև իր օրենսդիր լինելու ժամանակահատվածում աչքի չի ընկել իր կատարած աշխատանքով, կրկին նույն անկնկալ ձևով հայտարարվեց, որ Թուխիկյանը օրենսդիրից գործադիր է տեղափոխվում:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Նարինե Թուխիկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: