Քաղաքականություն

Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյանի արձագանքը ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, նշելով, որ այն աննկարագրելի թույլ էր։

«Ալիևի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։

Ալիևից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։

Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային և հոգեւոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արևելքից գրոհայիններ…

Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։ Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» և «ժողովրդավար ընտրություններ» և «խաղաղության դարաշրջան»։

Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը։

Եվ այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգու՞մ են կամ պիտի հարգե՞ն։ Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի», – գրել է Աշոտյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version