Քաղաքականություն

Կարելի է քրեականացնել պաշտոնյաների ստատուսների տակ ղժժալու սմայլիկ դնելը 4rd.am

Երեկ խորհրդարանում Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի քննարկումը ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են և հեռացել դահլիճից: Այս առթիվ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է. «Մեր ընդդիմադիր գործիչները չգիտես, թե ինչու են ընդհանրապես վերցրել մանդատները, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետև եթե այսպես շարունակվեց, կարելի է ընդհանրապես զրկել»:

«ՉԻ». Այս իշխանությունները հեչ քթածակ չունեն: Ինչի՞ աշխատավարձից զրկել: Մի հատ օրենք ընդունեք, որով խորհրդարանի աշխատանքները բոյկոտելը կքրեականացվի: Մի բոյկոտը՝ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 600 հազար, իսկ ավելի շատ կրկնվելու դեպքում՝ արդեն մինչև 2 տարի ազատազրկում: Միանգամից մի քանի հարց կլուծեք. ընդդիմությանը կկլպեք, բյուջեն կհարստացնեք, հպարտանալու առիթ կունենաք: Արեք, էլի:

Եվ ընդհանրապես, ժամանակն է՝ դժգոհության, անհնազանդության ցանկացած դրսևորում քրեականացվի: Մենակ վիրավորանքները քրեականացնելը քիչ է: Կարելի է քրեականացնել բարձրաստիճան պաշտոնյաներին թունդ քննադատող ստատուսների լայքումը, պաշտոնյաների ստատուսների տակ ղժժալու սմայլիկ դնելը:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version