Արտաքին աշխարհ
Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի կողմից
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի՝ Լորիի կողմից։ Միջադեպը, տեղի է ունեցել Մարլոու քաղաքում թռչունների այգի կառավարության ղեկավարի այցելության ժամանակ:
Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով ՝ այսպես կոչված, Լորիի նեկտարով, որը պատրաստված է չորացրած փոշուց, ֆրուկտոզայից, հացահատիկից և ջրից:
Թութակները սկսել են ուտել Մերկելի ձեռքից։ Թռչուններից մեկը կանցլերի գլխին է նստել, մյուսն էլ՝ մատը կտցահարել։ Պարբերականը նշում է, որ դա բավական ցավոտ է եղել։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: