Սիրիայի տեղական աղբյուրները հայտնում են, որ թուրք օկուպանտներն ու նրանց զինյալները հարձակվել են երկու ռուսական ուղղաթիռների վրա, երբ դրանք օդ են բարձրացել Թել Թամիրի շրջակայքում գտնվող Դարդարա գյուղում և ուղևորվել դեպի ռուսական հենակետ, որը գտնվում է Թել Թամիրից հյուսիս՝ Թել Ախմար գյուղում. հայտնում է քրդական Hawar գործակալությունը։
Աղբյուրը հաստատել է, որ հարձակումը ստիպել է ռուսական ուղղաթիռներին վերադառնալ իրենց սկզբնական դիրքը: Միևնույն ժամանակ, ռուսական ուղղաթիռները թիրախորել են կրակի աղբյուրները՝ կիրառելով օդային պաշտպանիչ ջերմային աերոստատներ։