Քաղաքականություն

Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում․ Մառոզ Մարգո «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց ցավը որեւ կերպ չի մեղմվել, ողջ գիշեր Եռաբլուրում եմ եղել, ցավ եմ ապրում, որ մեր կողքին սեւազգեստ մայրերի քանակն այսչափ ավելացավ, ցավը մեծ է, կորուստն` անդառնալի: Ճակատագիրը կրկին մայրերին սեւ հագցրեց»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Ըստ Մարգարիտա Խաչատրյանի` սեպտեմբրի 21-ին տեղի ունեցած գունագեղ միջոցառումն իսկական խայտառակություն էր: «Ես ինչպե՞ս կարող էի մասնակցել այդ միջոցառմանը, չէր կարող այդպիսի բան լինել:

Ի՞նչն էին տոնում սեպտեմբրի 21-ին, արյան գնով ձեռքբերված եւ տանուլ տված անկախությո՞ւնը: Ի՞նչ տոնակատարություն, դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»:

Մեր զրուցակցի կարծիքով` ողբացող մոր համար տոնակատարություն լինել չի կարող: «Նիկոլ Փաշինյանին բազմիցս խոչընդոտել ենք, որպեսզի նա Եռաբլուր ոտք չդնի: Հենց այդ ժամանակ էլ նրա աջակիցներն ինձ շշով գլխիս հարվածեցին, ինչից

հետո քայլել չեմ կարողանում»,- նշում է Մարգարիտա Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version