Զանգում եմ 1-02, օպերատորը վերցնում ա, ասում եմ ստեղ սենց անախորժ բաներ են անում…
Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.
Բա էսօր առավոտ ասեցի զանգեմ գործ տամ։ Դե խցանման մեջ կանգնած եմ, լիքը խորամանկ անձնավորություն դուրս ա գալիս հանդիպակաց, Դավթաշենի կամուրջը ծերից ծեր անցնում ա ու խցկվում ա պարկեշտ մարդկանց դիմացը։
Ոբշմ զանգում եմ 1-02, օպերատորը վերցնում ա, ասում եմ ստեղ սենց անախորժ բաներ են անում էլի, ի՞նչ հարմար կանխարգելիչ մեթոդների եք ուզում դիմեք։ Ասում ա պարեկային ծառայություն կա, հսկում ա, սաղ լավ ա ոբշմ։ Ասում եմ լավ չի ցավդ տանեմ, Դավթաշենի կամրջի վրա բարդակ ա, օրենքը փաթաթել են ով իրա ուզած տեղը ու պարկեշտ մարդիկ իրենց հարիֆ են զգում։ Ասում ա չէ, սաղ լավ ա, պարեկը բան, հսկողության սաղ կա, սաղ թամամ ա։
Նորից եմ փորձում բացատրել, որ սաղ լավ չի։ Ասում եմ ես զանգել եմ ձեզ, ասում եմ վատ ա, մի հատ անձնակազմ ուղարկեք, թող տեսնի, եթե ես սխալ եմ ասում, ասեք հեռախոսային խուլիգան եմ։ Ասում եմ չեմ հասկանում տեղ տեսախցիկ գոնե կա՞, ասում ա տեսախցիկների համար զանգեք 1-77(տո լի 1-70): Ասենք պատկերացնում ե՞ս զանգես ասես դեմս դանակով մարդ են սպանում, ասի չեն սպանում, ասես սպանում են, հենա ատրճանակով էլ գլխին կրակեցին, ասի ատրճանակի համար զանգեք ուրիշ համարով։
Վերջը, էդ աղջիկը տեսավ չի լինում ինձ ցրել, փոխանցեց մայոր (ազգանունը մոռացել եմ): Պարոն մայորն էլ համոզեց, որ ամեն ինչ լավ ա, պարեկը հսկում ա, սաղ թույն ա։ Ասում եմ չի հսկում, ոչ մի բան չի հսկվում, հսկողությունը ու էն բարդակը, որ տեղի ա ունենում, իրար հականիշ բառեր են։ Ասեց լավ, վաղը կասեմ կհսկեն։ Բայց չեն հսկելու, համոզված եմ։ Բարդակը շարունակվելու ա, բայց իրենք ասելու են սաղ հսկում ենք։ Էն նախարարի նման էլի, էն որ ասում ա տնտեսությունը ծաղկում ա։ Դու հա ասա չի ծաղկում, ինքը պնդում ա, որ ծաղկում ա։
Այ սենց էլ բյուջեից փող են ստանում, օրը մաշացնում, գնում տուն։ Թե բա բարեփոխված ոստիկանություն։