ՍԱՏԻՐԻԿՈՆ
Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Անվտանգության խորհրդի վերջին գաղտնի նիստի ձայնագրությունը, որի սղագրությունն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Եվ այսպես․․․ Ալեն, դու է՛լ նստի։ Եվ այսպես, օրակարգում երկու հարց կա։ Լավ, Ալեն, հասկացանք, նստի՛։ Առաջին հարցը։ Մեր բարեկիրթ հարևանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, զինանշանը և օրհներգը։ Ի՞նչ առաջարկներ կան։
Ալեն Սիմոնյան – Մեծարգո պարոն վսեմաշուք վարչապետ, օրհներգի հարցը հեշտ ա։ Նալբանդյանի բանաստեղծության նախնական տեքստը վերականգնում ենք՝ ամեն ինչ տեղն ա ընկնում ու լրիվ համապատասխանում ա իրավիճակին։ Իսկ այ զինանշանի հարցը բարդ ա։ Վրան Մասիս սարը կա, Թուրքիան կնեղանա, համ էլ՝ վրան թուր ա նկարած, դա կընկալվի որպես ագրեսիա․․․
Ն․ Փ․ – Մեր գերբի վրա Մասիս սարը կա՞։
Ա․ Ս․ – Այո, մեծարգո պարոն վսեմաշուք վարչապետ, վրան էլ՝ մի հատ լոդկա․․․
Անդրանիկ Քոչարյան – Էլ մի՛ բարդացրեք, քանի որ մեր հայրենիքը Խորհրդային Հայաստանի սահմաններն են՝ բերեք Խորհրդային Հայաստանի զինանշանը վերադարձնենք։
Ն․ Փ․ – Հա, բայց դրա վրա է՛լ Մասիս սարը կա, համ էլ՝ խաղող ա նկարած, խաղողից գինի են սարքում, իսլամն էլ ալկոհոլը արգելում ա, կարող ա նեղանան․․․
Արարատ Միրզոյան – Դե հիմա Արարատյան դաշտում ուրիշ բույսեր է՛լ են աճում, օրինակ Արմավիրի կողմերը․․․
Ն․ Փ․ – Արո, դու սո՛ւս։ Էդ էր մնացել՝ մի հատ էլ նարկոկանտրոլի տակ ընկնենք։ Լավ, բերեք Մասիս սարի տեղ Արագածը նկարենք, վրայի լոդկի տեղն էլ․․․ Արագածի վրա ի՞նչ կա։ Հա, ինչքան գիտեմ՝ ինչ-որ աստղադիտարան կա․․․
Ձայն (չի հասկացվում, թե խոսողն ով է) – Չէ, մինչև նկարենք՝ աստղադիտարանն էլ չի լինելու, ուզում ենք տեղը օբյեկտ-բան սարքենք։
Ն․ Փ․ – Լավ հիշեցրեցիր, էն վերևի լճի մոտ օբյեկտ կա, լավ խաշ են տալիս, բերեք հենց դա էլ նկարենք։
Ա․ Ս․ – Մեծարգո պարոն վսեմաշուք վարչապետ, Դուք ավելի՛ լավ հիշեցրեցիք, շուտով խաշի սեզոնի բացումն է․․․
Ն․ Փ․ – Չէ, Ալեն, էդ մեր օրակարգի երկրորդ հարցն ա, բերեք նախ առաջին հարցը արագի մեջ սպառենք։ Ուրեմն որոշեցինք։ Մասիսի տեղ՝ Արագածը, թրի փոխարեն էլ մի սուր բան ա պետք․․․ խորովածի շիշը ո՞նց ա։ Դեմ չկա, ձեռնպահ չկա։ Անցանք Սահմանադրությանը։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։