Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր ուզում. Փաշինյանի հետ լարված էին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում:

Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Հայրապետյանն ակնհայտ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու այդ վիճակը ու միայն ՔՊ վարչության անդամ մնալ չի ցանկանում: Ի դեպ, նշվում է, որ Հայրապետյանը հանգիստ գործ է ուզել, քանի որ կարծում է, որ իշխանական թեւը շատ սխալներ է թույլ տալիս, ու չի ցանկանում որեւէ պատասխանատվություն կիսել նրանց հետ: Երբ ս.թ. սպրիլի 14-ին՝ ԱԺ-ում հեպատերազմական մի քննարկման ժամանակ, երբ հնչեց «ապագա կա Հայաստանում» արտահայտությունը, ու ողջ «Իմ քայլը» հոտնկայս ծափահարեց, Մխիթար Հայրապետյանը չկանգնեց ու չծափահարեց. սա, կարծես թե, չի ներվում:

Ու մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին հայտնել է, որ նպատակ ունի նրան «տալ» «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որ զբաղմունք ունենա: Հայրապետյանը մեծ սիրով համաձայնել է «շառից-փորձանքից» հեռու մնալ ու փոխշահավետ պաշտոն է ստանձնել:

Երեկ էլ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արդեն պաշտոնապես հայտնեց, որ, խորհրդի որոշմամբ, գործադիր նոր տնօրեն է ընտրվել Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version