Անցյալ տարի այս օրը՝ պատերազմի երրորդ օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց
Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Անցյալ տարի այս օրը՝ պատերազմի երրորդ օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց, որն արժանացավ քաղաքական ուժերի ու հանրության մեծ զանգվածի դժգոհությանը։ Հաղթական էյֆորիայով տարված, շատերս տարակուսած էինք այդ պահին այդ շեշտադրումներից։ Պատերազմի ավարտից ու շատ բաներ իմանալուց հետո ոմանք հասկացան, իսկ շատերն այս պահին էլ իրականությունից կտրված են։ Հայտարարությունը հիշեցնում եմ՝ ստորև մեջբերելով.
«Հայկական կողմի համար պահի հրամայականը`
ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է,
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:»