Սոցցանցեր

Նման ցնորամտություն իրեն կարող է թույլ տալ կամ քաղաքականապես անմեղսունակը, կամ ցանկացած անբարոյական գնով սեփական սխալները սրբագրողը

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե «եթե մեկ տարի առաջ սեղանին դրվեր փոխզիջումային ինչ-որ տարբերակ, որը ենթադրելու էր 5-7 շրջանների վերադարձ, կհամաձայնեի՞ն», Բաբայանը պատասխանում է հետևյալը. «Փաստորեն, հիմա Ադրբեջանը ստացել է ավելին, քան ստացել է [երևի նկատի ունի` ցանկանում էր ստանալ] , և ի՞նչ է, պատրա՞ստ է կարգավորման, բնական է, ոչ: Սա ցույց է տալիս, որ մենք ավելի ճիշտ էինք պատկերացնում Ադրբեջանին, եթե նրա համար այդ 7 շրջաններն էին հիմնական խոչընդոտը, վաղուց լուծված էր հարցը: Սատցել են ավելին՝ 80 տոկոսը Արցախի Հանրապետության տարածքների, և ի՞նչ, նույն ձևի կարծր դիրքորոշում, ավելի վատ, ավելի ագրեսիվ, ավելի ծավալապաշտական»:

Այսինքն, ըստ էության, Բաբայանը, ինչպեսև Հայաստանի իշխանական քարոզչամեքենան, հետին թվով, փորձում է արդարացնել ոչմիթիզական քաղաքականությունը: Բաբայանը, փաստորեն, նախկին խաղաղ կարգավորման պլաններն ու 44-օրյա պատերազմի հետևանքները դնում է նույն հարթության վրա: Նման ցնորամտություն իրեն կարող է թույլ տալ կամ քաղաքականապես անմեղսունակը, կամ ցանկացած անբարոյական գնով սեփական սխալները սրբագրողը: Ով ուզում է լինի. թե´ Արցախում, թե´ Հայաստանում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version