Տնտեսություն

«Վեոլիա ջուրը» առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 43.7 դրամով

180-ի փոխարեն՝ 223.7 դրամ: «Վեոլիա ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը 43.7 դրամ թանկացնելու հայտով: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ թանկացման անհրաժեշտություն իսկապես կա, հայտնում են «Լուրերը»։

Բաղրամյանը նշեց. Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկվում է վարձակալության պայմանագրում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։

Հայտի ուսումնասիրության ժամկետն 80 օր է: Հաստատվելու դեպքում նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Գարեգին Բաղրամյանն ասաց նաև, որ առաջիկայում սպառողները հնարավորություն կունենան ընտրել, թե որ արտադրողից գնել էլեկտրաէներգիա:

Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որի շնորհիվ արդեն հնարավոր կլինի գնել և վաճառել էլեկտրաէներգիա էլեկտրոնային եղանակով:

էներգետիկ շուկայի ազատականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Այդ նպատակով 2019 թվականից ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվում է համալիր ծրագիր:

Ամենաընթերցվածները

Exit mobile version