Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հարցրել է. «Գեղարքունիքի մարզում վիրավոր կա, ու կրակում են. դա է՞լ Ղազինյանին հարցնենք, թե ինչի խաղաղ չի սահմանը»:
Պատգամավորը պատասխանել է. «Չէ, դա պիտի Ազերիից հարցնես վաաբշե տը»:
«ՉԻ». Վաաբշե տը, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան երկիր է համարվում, ունի իշխանություն, որը կառավարում է երկիրը, և ունի Զինված ուժեր, որոնք պահպանում են մեր երկրի անվտանգությունը:
Թե՞ ինչ-որ բան է փոխվել, տեղյակ չենք, և այսուհետ մեր երկրի անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանը: Այսինքն՝ եթե սահմանում մարդ է վիրավորվում, պետք է դիմենք Ադրբեջանին: Ասենք, այ Ադրբեջան, ինչի՞ է մեր սահմանին զինվոր վիրավորվում:
Եթե դրամը արժեզրկվի, նորից, պետք է դիմել հարևան երկրին, խաղողը չի՞ մթերվում, Ալիևին պետք է վերջնագիր ներկայացնել և մի շաբաթ ժամանակ տալ, որ խաղողի մթերման հարցը լուծի մեզ հարմար գներով:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։