Քաղաքականություն

Իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի ընտրություններում հաղթանակ տանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք:

Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամեն շաբաթ նրանց կարելի է հանդիպել այնտեղ տարբեր շրջանակների հետ հանդիպելիս, որոնց մի մասը գաղտնի են պահում, մի հատվածն էլ հրապարակում են: Ավինյանը Սյունիքի իրենց թիմակիցներին հորդորում է ակտիվանալ, աշխատել ամեն գնով Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ ու Կապանի համայնքներում իրենց տիրապետությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին նշված համայնքներում արդեն առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ պետք է կայանան: Հիմա իշխանությունները որոշել են գիշեր-ցերեկ անցկացնել մարզում իրենց համար ցանկալի արդյունքն ապահովվելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version