Ժամանց

Ինչպես մնալ երիտասարդ

Իսկ գիտեք թե ինչպես ծերանալ դանդաղ?

1. Գնեք հեծանիվ:

2.Սիրահարվեք: Ոչինչ այնքան չի սահմանափակում մարմինը, որքան հավանության արժանանալու ցանկությունը:

3.Նիհարեք: Տարիքի հետ, մարդու առջև անխուսափելի ընտրություն կատարելու խնդիր է առաջանում – դեմք , թե մարմին: Մարմինը տեսքի մեջ պահել հնարավոր է , դեմքը – ոչ, լավագույն դեպքում վիրահատական կամ կոսմետոլոգիական միջամտությամբ:

4.Ոչինչ մի կերեք 7 ից հետո:

5.Մի նախանձեք:

6.Քնեք 7 ժամից ոչ պակաս (բացառությամբ 13- րդ դրույթի):

7.Ծախսեք փողը հեշտությամբ և ուրախությամբ: Փող կուտակելը- այնպիսի նշան է, ինչպես մազերն ականջներում…այսինքն ծերության:

8.Մեկնեք հանգստանալու: Ամենաքիչը տարվա մեջ 2 անգամ:

9.Եղեք հետաքրքրասեր: Մարդը , ով հետաքրքրվում է միայն ինքն իրենով , շուտով կարող է պատմել միայն իր հիվանդությունների մասին:

10. Սովորեք երջանկանալ փոքր բաներից , գոնե լավ եղանակից,յասամանի բացված ծաղիկներից կամ գիշերային սոխակից:

11. Մի շփոթեք շքեղությունն ու հարմարավետությունը երջանկության հետ:

12.Երբեք մի ասեք “Ես վախենում եմ “:

13.Եթե գիշերով ճանապարհորդելու հնարավորություն է ընձեռնվել , ապա գնացեք:Ավելի լավ է քնով անցկացնեք աշխատանքը քան կյանքը:

14. Եղեք առատաձեռն:

15.Մի հավատացեք դավադրության թեորեմին, այն խաբուսիկ է:

16.Եղեք թեթև , բարձրանալիս: Պետք չի խորհել … Գործեք – “Կարևորը , անցնեք ճակատամարտի, մնացածը ժամանակը ցույց կտա” – Հաստատեց Նապոլեոնը – Այո , նա լավ չէր ավարտել և ոչոք հակառակը չէր էլ պնդում .. սակայն այնքան վառ կյանք էր ապրել…

17.Եղեք, ինչպես թռչունները, կամ էլ ապրեք այսօրվա օրով – Ոչ անցյալ , ոչ էլ վաղվա օրով:

18. Մի կոտրվեք:

19. Մի փորձեք ավելի երիտասարդ երևալ քան կաք -ծիծաղելի կլինեք : Պետք է լավ տեսք ունենալ , բայց տարիքին համապատասխան:

20.Կյանքից մի բողոքեք, առհասարակ մի դժգոհեք:

Եվ ամենակարևորը …Եթե մարդը զրկված է հումորի զգացումից,ապա դրա համար պատճառ է եղել…

Ամենաընթերցվածները

Exit mobile version