Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը որպես քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք, լուրջ արդյունքների չհանգեցրին և մարտնչող տգետների իշխանությունը իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։
Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ», – ասաց ՀՀԿ նախագահը։
Սարգսյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ պատեհ պահին իրենք պատրաստ կլինեն շարունակել պայքարը նաև խորհրդարանից դուրս։