5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանից մինչև Արցախ ու Բաքու-պատասխան Ալիևի մատաղիսյան հոխորտանքներին:
Անհայտ ազգության պատկանող ու ուրիշից գողացված պատմությամբ հոխորտացող թուրքական վասալ պարոն Ալիև, փաշա դարձած երբեմնի ժառանգական նախագահ- ձեզ է գրում Արցախի հերոսի մայր, ձեր դեմ ռևանշի սերմեր ցանող ու աշխարհի բոլոր կրոններն ու ազգերին խորապես հարգող մի մարդ, թեև դուք ընդունակ չեք այդ ամենն հասկանալու, բայց որպեսզի հայերիս կողմից շատ արհամարհված ու անպատասխան չմնաք, ձեզ կպատասխանեմ ես՝ մարդ, որն իր մնացած ամբողջ կյանքը նվիրելու է ձեր՝ մարդկության դեմ ամենաեղկելի հանցագործություններով սանձազերծած պատերազմի միջոցով զավթած բազմադարյա հայկական հողերի հետ բերմանը: Կներեք, որ ջանք չեմ թափում ձեզ բացատրել, թե ինչ է նշանակում հազարավոր տարիների Հայրենիք, որովհետև այլ ժողովուրդների հայրենի տարածքներում ստեղծված ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող հորինած պետության ղեկավարին, իհարկե, ներելի է դա չհասկանալը:
Բայց անցնեմ բուն ասելիքիս. աշխարհի բոլոր պատերազմների իրական զոհերը մայրերն են, որոնք իրենց կյանքի իմաստն են նվիրում Հայրենիքին, ինչ ազգի էլ որ նրանք պատկանեն: Բայց նաև, ինչպես ասել է հայ ժողովրդի պանծալի զավակ, 100 տարի առաջ ձեր դեռևս չձևավորված ցեղախմբերի ահուսարսափ Գարեգին Նժդեհը՝ «Մայրերն են գրում ազգերի ճակատագրերը»:
Այո, դուք ընդամենը հայոց իշխանների երբեմնի ամառանոց Բակուրավանի նավթ ու գազով գնելով ձեր և աշխարհի բոլոր վաճառվող դիվանագետների միտքն ու խիղճը, հայ ժողովրդի դարավոր թշնամիների միջոցով սպառազինվելով, օգտվելով հայ իշխանիկների թուլությունից, կարողացաք նորից զավթել մեր պատմական հողերը, կարողացաք 2 ժողովուրդների հազարավոր երիտասարդների արյան գնով նորից ամրացնել ձեր ճոճվող աթոռը….. ԲԱՅՑ-
շտապում եմ հուսախաբ անել ձեզ և բարձրագոչ հայտարարել, հիշեք՝
• հայ մայրերը նորից են երգում իրենց օրորոցային ռազմերգերը և նորից իրենց զավակների բարձի տակ «Արիության ավետարան» են դնում:
• հայոց դպրոցներում հիմա սրբապատկերների տեղ մեր հերոսների նկարների առաջ են աղոթում և երդվում վրեժ լուծել անպայման:
• ամեն զոհված տղայի փոխարեն հիմա տասն են ոտքի կանգնում:
• հաջորդ մարտին են պատրաստվում նաև հերոսների քույրերն ու սիրած աղջիկները….
Այնպես որ դուք կարող եք հաղթել մեր իշխանությանը, ժողովրդին, բայց հարցրեք լուրջ պատմաբանների՝ հայ ազգին անգամ հազար տարվա ընթացքում չեն կարողացել հաղթել ձեր արյունարբու նախապապերը…
Ես մանկավարժ եմ և յուրաքանչյուր մարդու պահվածքի մեջ տեսնում եմ իր մանկության վախերն ու վիրավորանքները թաքցնելու ջանքերը….. դուք լավ գիտեք սպասվող ապագան և այդ ապագայից ձեր վախերն ու սարսափները մի փորձեք թաքցնել հոխորտանքների հետևում….. հազարամյա հայ մայրերի մոտ դա միայն վրեժի ցավագար ժպիտ է արթնացնում, իսկ ազգերի ճակատագիրը, հիշո՞ւմ եք, մայրերի ափերի մեջ է գրվում…..
Դե, ուրեմն, մինչ հանդիպում, պարոն մանուկ նախագահ….»։