Արտաքին աշխարհ

Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինը նշելու ծննդյան տարեդարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշում է իր 69-ամյակը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչպես է նախագահն անցկացնելու իր ծննդյան օրը:

Ծննդյան օրվա մի մասը նախագահը կնվիրի աշխատանքին, իսկ դրանից հետո ժամանակ կանցկացնի սիրելիների հետ:

«Ոչ ոք չի կասկածում, որ առնվազն երեկոյան նա ծննդյան տարեդարձն անպայման նշելու է իր ընտանիքի և ընկերների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ վերջերս պետության ղեկավարի ինքնամեկուսացումը չի ազդի այդ օրը տոնելու վրա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version